Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարական Ուկրաինայում

Քաղաքականություն
73071344_kiev_aptn

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հրաժարվել է իր պաշտոնից՝ հիվանդության պատճառով։ Հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ նրա տեղակալ, կոմունիստ Իգոր Կալետնիկը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահն ու ընդդիմության երեք ներկայացուցիչներն երեկ ստորագրել են երկրում քաղաքական ճգնաժամին վերջ տալու մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրելուց հետո քիչ անց Ուկրաինայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքներով հավանության է արժանացել երկրի 2004 թվականի սահմանադրության գործողությունը վերականգնելու մասին որոշումը, ինչը երկրի նախագահին զրկում է որոշ լիազորություններից և բարձրացնում է խորհրդարանի դերը: