Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրայր Թովմասյանը բացատրում է «ղալաթ անելու» իմաստը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
33bc581ed019acdb7f56730f1e7af918

Ոչ իշխանական քաղաքական ուժերին ափերից հանել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն միտքը, թե կառավարության հրաժարական պահանջողները ղալաթ են անում։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասում է. «Եղել են, չեմ թաքցնում, տարբեր առաջարկներ, ընդհուպ դիմել հանրապետության նախագահին իրեն պաշտոնանկ անելու»։ Կառավարության անդամը փաստորեն Ազգային Ժողովում ներկայացված չորս քաղաքական ուժի ասում է, որ նրանք ղալաթ են անում Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունները կատարելու համար, նախարարը դեռ պատասխան կտա։ «Վստահ եղեք, որ մեր չորս քաղաքական ուժերի օրակարգում այդ հարցը կա»՝ հավելում է տիկին Զոհրաբյանը։ Նա հույս ուներ, որ կառավարության երեկվա նիստում Տիգրան Սարգսյանը Հրայր Թովմասյանին տեղը կդնի կառավարության անդամին ոչ հարիր պահվածքի համար։ Մինչդեռ ոչ մի վերաբերմունք, Ազգային ժողովը կառավարության ճորտը չէ. «Եթե մեծամասնությունը իրենց համար ունի այդ կարգավիճակը, ապա ես վստահեցնում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» թույլ չի տալու էդպիսի տրամադրվածությամբ խոսել»։ «Հրայր Թովմասյանը հումոր է արել»,- ԲՀԿ-ական պատգամավորին հանգստացնում է Գալուստ Սահակյանը։ Թովմասյանը «ղալաթ» բառը օգտագործել է համապատասխան միջավայրում, երբ շրջապատված է եղել լրագրողներով։ «Բնականաբար որեւէ մեկս չենք ուզում որեւէ մեկը ղալաթ անի»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ։ Լրատվամիջոցներին Հրայր Թովմասյանն ասել է, թե ինչ նկատի ուներ ոչ իշխանական ուժերին «ղալաթ» անելու մեջ մեղադրելով՝ դա բառ է, որ նշանակում է չարաչար սխալվել։ Պարոն Թովմասյանը նկատի ունի, որ գործող մեծամասնության պարագայում փոքրամասնությունը որեւէ տարբերակ չունի կառավարության հրաժարականը ստանալու։