Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանգառը վերածվել է աղբանոցի

Հասարակություն
Copy-of-Manya1

Մասիս քաղաքի կենտրոնական կանգառում նստել չի լինում։ Այն վերածվել է աղբավայրի։ Այս հարցում քաղաքացիների դժգոհությունները չեն դադարում. «Սաղ զիբիլ ա, էս զիբիլանոցում ավտոբուսի սպասել չի լինում, մի քիչ քամի էլ անում է, սաղ աղբը լցնում ա մեր վրա»՝ ասում է մասիսցի տիկին Արեգը:

Կանգառում տեղադրված են պլաստիկե շշերի համար նախատեսված աղբամաններ, սակայն քաղաքի գլխավոր կանգառում շարունակվում են կուտակվել կենցաղային իրերի մնացորդները՝ աղբամաններից դուրս։

Դարբնիկ համայնքի բնակիչ տիկին Փառանձեմին զարմացնում է՝ ինչու՞ է աղբը աղբամանից դուրս լցվում, և զայրացած ավելացնում է՝ աղբահանությունը Մասիսում միշտ էլ խնդիր է եղել։

Կենտրոնական կանգառից մի քանի քայլ այն կողմ կրկին նույն աղբից բողոքում են այգում հավաքված պապիկները։ Այստեղ կուտակված է նաև շինարարական աղբ։ «Հազար տեսակի աղբ կա թափված, հիմա լավ ա, ամառն ահավոր հոտ ա լինելու, չես կարում էս կողմերով ման գաս»,- նշում է 76- ամյա թոշակառուն։