Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեզվի կորստից հետո մի օր չեն մնա իշխանությունում». Առավոտ

Հասարակություն
Davit-Gyurjinyan

Մայրենի լեզվի պահպանման եւ արժեւորման մասին «Առավոտը» զրուցել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հետ։ Նա այն կարծիքին է, որ Մայրենիի օրվա՝ փետրվարի 21-ի առթիվ պետք է ոչ թե շնորհակալագրեր եւ զանազան պատվոգրեր հանձնել, այլ նախեւառաջ լեզվի պահպանման իրավունքի հարցը բարձրաձայնել: Լրատվամիջոցներով օտարալեզու ֆիլմեր են ցուցադրում ամեն օր, անդադար, ինչն, ըստ լեզվաբանի, լեզուն կորցնելու վտանգ է պարունակում. «Պետական հովանավորությամբ ինտելեկտուալ կոչված խաղ են հեռարձակում ռուսերենով, եւ դրան մասնակցում են պետական պաշտոնյաներ եւ անգամ նախարարներ եւ խոսում են օտար լեզվով, բացատրությունը տալիս են այսպես, թե հայոց լեզուն այս խաղին չի կարող բավարարել: Ծիծաղելի է: Հայոց լեզուն գիտության ամենանուրբ հասկացությունները կարող է արտահայտել, արտահայտել է մինչեւ այսօր, եւ հանկարծ ոմանք՝ ռուսական կրթությամբ, հայերեն լեզվին լիարժեք չտիրապետելով, այդպիսի բաներ են ասում: Այ սա լեզվի պաշտպանության խնդիր է, որ մենք պիտի անենք, սա օտարների մեղքը չէ, սա անում ենք մենք՝ մեր ձեռքով, մեր տանը»,- ասում է Դավիթն Գյուրջինյանը: Ավելին՝ այստեղ