Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե բարկանում ես, ուրեմն ճիշտ չես». Ա. Ռուստամյանը՝ Ս. Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
5e381c96ae72572d60f7ad7f93dc9dcd

Կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնության շուրջ աշխատանքները շարունակվում են, եւ այս պահին լուծում դեռեւս չկա: Այսօր ԱԺ-ում մեկ ժամից ավելի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ավելացնելով. «Այս քառօրյայում այս հարցը դեռ հասունացած չէ, դեռ աշխատում ենք նախաձեռնության բովանդակային, մարտավարական մասով»: Հաջորդ հարցը, որն այսօր 4 ոչ իշխանական ուժերի քննարկման առիթ էր դարձել, ԱԺ մեծամասնության կողմից ստեղծվելիք գազի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի կազմում մասնակցել-չմասնակցելու հարցն էր. «Ընդհանուր առմամբ մենք առաջարկներ ու փոփոխություններ ունենք, որը կներկայացնենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօրվա քննարկմանը»: Ինչ վերաբերում է ԵԿՄ համագումարին, գազի ու կենսաթոշակային պարտադիր վճարումների մասին հարցուպատասխանի ժամանակ, Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերին, որոնցից մեկից նա ակնհայտ բարկացել էր, Արմեն Ռուստամյանը նկատեց. «Կեսար, եթե դու բարկանում ես, ուրեմն ճիշտ չես, Սերժ Սարգսյանն ինքն էլ զգաց, որ բարկանում է, ասաց` չէ, ես չեմ բարկանում, ես ուղղակի ուզում եմ, որ այս էմոցիաները փոխանցեք ձեր շրջապատին: Ես ավելի շատ բարկություն տեսա: Դա արդեն նշանակում է, որ լավ չէ մեր վիճակը, եւ մեր նախագահն արդեն այդ բարկության մեջ է: Ինձ թվում է` Սերժ Սարգսյանին թյուրիմացության մեջ են գցում իր շրջապատում գործող, այսպես կոչված, մասնագետները. նա ինքը պարտավոր չէ խորությամբ բոլոր մասնագիտական նյուանսները պատկերացնել ու գնահատել` որպես մասնագետ: Ուրեմն ինքը շատ է հավատում իր խորհրդականներին, որոնց մենք տեսնում ենք այստեղ` ԱԺ-ում: Դե թող գան մեզ հետ խոսեն` ադեկվատ, հոդաբաշխ պատասխաններ տան. խորհրդատուները գալիս են այստեղ, ձախողվում են` 25-30 հարց ենք տալիս, 15-20 տոկոսն են հազիվ պատասխանում: Երկրի ղեկավարն այսօր պետք է 2 կողմին էլ լսի ու դատավորի դեր ստանձնի, պետք է վերականգնի իր արբիտրի դերը, այլ ոչ թե կողմ լինի»: