Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց բրիտանացի պատգամավորներին

Քաղաքականություն
ռաֆֆի

Հայաստան այցի շրջանակներում այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլին եւ խմբի անդամներ՝ Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերին, լորդ Ռիչարդ Ֆոլքներին, ինչպեսեւ Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդին ու Մայք Գեյփսին: Արծարծվեցին տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի ներքին` ժողովրդավարական-իրավական եւ արտաքին քաղաքականության գերակայություններին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ու Արցախի ինքնիշխանության եւ ամբողջականության միջազգային ճանաչման հրամայականին առնչվող հարցեր: Զրուցակիցները հույս հայտնեցին, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը, ըստ ամենայնի, կանդրադառնա նշյալ հիմնախնդիրներին: «Ժառանգություն»