Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ՍՈՎՈՐԵԼ Է !!!

Հասարակություն

Այսօր վերաքննիչ դատարանում շարունակվեց Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը: Դատարանը ավարտեց տուժողների եւ վկաների հարցաքննությունը եւ անցավ քրեական գործում առկա փաստաթղթերի հետազոտմանը:

Մինչ այդ սակայն պաշտպանական կողմը հանդես եկավ միջնորդությամբ, որով պետք է դատարան հրավիրվեին եւ հարցաքննվեին «ամենագլխավոր» վկան` Հարություն Գրիգորյանը /միայն այս անձի հայտարարության հիման վրա է գործ հարուցվել Մուշեղ Սաղաթելյանի դեմ` կեղծ մատնություն նախապատրաստելու մեղադրանքով/, Միսակ Մկրտչյանը, Գագիկ Մկրտչյանը եւ գնդապետների դրվագով ` Գեորգի Գրիգորյանը: Նրանց հարցաքննելու միջնորդությունը դատարանը մերժեց: Փաստաթղթերի հետազոտման ժամանակ Մուշեղ Սաղաթելյանը հերթական անգամ հայտարարեց, որ իր դեմ գործ է «սարքած» ընդամենը մի հոգու հայտարարության հիման վրա.«հայտարարություն, որտեղ որեւէ հիմք ու հիմնավորում չկա հանցագործության կամ կեղծ մատնության մասին»:

Կեղծ դիպլոմի դրվագով փաստաթղթերի հրապարակման ժամանակ դատարանի ու նաեւ մեղադրողի համար անսպասելի Մուշեղ Սաղաթելյանի դատապաշտպան Ռոբերտ Գրիգորյանը ներկայացրեց մի փաստաթուղթ, համաձայն որի Սաղաթելյանը ընդունվել եւ սովորել է Բելգրադի պետական տեխնոլոգիական ինստիտուտում: Այսինքն գործում առկա փաստաթուղթը, որտեղ Սաղաթելյանը հավաստում է, որ սովորում է վերոհիշյալ ինստիտուտում, համապատասխանում է իրականությանը:

Դատական նիստը կշարունակվի: