Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ կօգնի նկարչին (տեսանյութ)

Հասարակություն
328c0e8a1acaff6b1fc8f079cef47bc3

Ստեղծագործական միությունները նախկինում ավելի շատ հարցեր էին լուծում, քանի-որ պետական աջակցություն ունեին։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Նա նշում է, որ միությունները այսօր անում են այն, ինչ կարողանում են սեփական միջոցներով. «Աշխարհում բոլոր ստեղծագործական միությունները գոյատեւում են անդամավճարներով։ Մեզ մոտ այդպես չէ։ Նկարիչների սոցիալական վիճակը շատ վատ է»։ Նկարիչների միության նախագահը ցավով է նշում, որ միությունը չի կարողանում իր անդամներին աջակցել։ «Մենք կարող ենք այնպես անել, որ ցուցադրվեն իրենց գործերը, բայց միայն խոսքով ու թղթով»,-ասում է նա։ Կարեն Աղամյանը այս խնդիրի լուծման տարբերակի համար բերում է արտասահմանի օրինակը. «Որոշ երկրներում խմիչքի, ծխախոտի կամ շինարարական ընկերությունների եկամտի 2 տոկոսը փոխանցվում է ֆոնդերին, որոնք նախատեսված են ստեղծագործական միությունների համար»։