Մ. Գրիգորյան. «Տվող չկա» (տեսանյութ)
ԵԿՄ 10-րդ համագումարի բացմանը ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն նշեց, որ սա լուրջ տոնական օր է. «Էնքան բան կա, որ սաղ աշխարհում ուզում են, բայց տվող չկա»: Ապա, ԵԿՄ համագումարի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմի զոհերի եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակը: Մանվել Գրիգորյանը կոչ արեց նաեւ միահամուռ կերպով ողջունել դահլիճում գտնվող Սերժ Սարգսյանին. «Մենք հավատում ու վստահում ենք ձեզ, դուք ջանք ու եռանդ չեք խնայում՝ կառուցելու հզոր ու պաշտպանված հայրենիք: Դա է երկրապահներիս երազանքը»: Ըստ նրա՝ կարեւորը ոչ միայն ձեռք բերելն է, այլեւ ձեռք բերածը պահպանելն է. «Եթե չենք ուզում պատերազմը կրկնվի, ապա պետք է ունենանք մարտունակ բանակ: Համախմբենք, միասնական լինենք, որ պարտադրենք Թուրքիային, որ նա ճանաչի Ցեղասպանությունը, համախմբվենք, որ պահպանենք Արցախի խաղաղությունը»: