Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարեցին ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների (տեսանյութ)

Հասարակություն
poxota3

Հայաստանում կանանց 60-70 տոկոսը ենթարկվում է բռնության: Սա կանանց իրավունքների համար պայքարող քաղաքացիական ակտիվիստների տվյալն է: Այսօր նրանք մասնակցեցին «One Billion Rising» շարժմանը, որի շրջանակներում պարեցին և բարձրաձայնեցին կանանց հանդեպ բռնության մասին. «Այդ բռնությունների հետևանքով բավական շատ դեպքեր են լինում ու հիմնականում մեծամասնությունը մահվան դեպքերով, հետագայում մենք նաև հետևում ենք, որ այդ բռնարարքները ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց ակտիվիստներից Մերի Բաղդասարյանը, իսկ մյուս ակտիվիստ Աննա Նիկողոսյանը շարունակեց. «Խնդիրը մեզ մոտ շատ լուրջ է և տարածված. կանայք չեն բարձրաձայնում և որոշում են լռել, միայն այսպիսի միջոցառումների արդյունքում է, որ որոշում են բարձրաձայնել»: Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության՝ աշխարհում ամեն 3-րդ կնոջից 1-ը ենթարկվում է բռնության իր կյանքի ընթացքում: Հայաստանի ոստիկանության վերջին տվյալներով` արձանագրվել է ընտանեկան բռնության 700-800 դեպք: Այս աղջիկներից ոչ մեկը այդ կանանց շարքում չի եղել, սակայն իրենց շրջապատից նման օրինակներ ունեն: Ֆլեշ մոբին հետևող տղամարդիկ էլ խոստովանեցին, որ իրենց կանանց նկատմամբ բռնություն չեն կիրառում: Ի դեպ, ամեն տարի Սուրբ Վալենտինի օրը տեղի է ունենում «One Billion Rising »-ը: Աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ պարում են և երթերի դուրս գալիս՝ բարձրաձայնելով կանանց և տղամարդկանց հավասարության մասին: