Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվար-փետրվարի կուտակայինը կգանձվի. Ս. Նիկոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
niko

Եթե Մարտի 28-ին Սահմանադրական դատարանը հաստատի պարտադիր կուտակային համակարգի օրինականությունը, ապա աշխատողները ստիպված կլինեն փոխանցել հունվար-փետրվար ամսվա համապատասխան գումարները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը: «Այդ օրենքը կա, այդ օրենքը գործում է այս տարվա հունվարի մեկից, և եթե դատարանը հաստատի, դա կնշանակի, որ պահումները պետք է լինեն հունվար ամսվանից»,- հայտնեց պատգամավորը: Նրա խոսքով՝ այս բարեփոխումը կառավարությունն իրականացնում է ոչ թե սեփական հեղինակության բարձրացման համար, այլ հետագա սերունդների արժանապատիվ ու ապահով ապագայի համար. «Այստեղ քաղաքացիների կողմից կա որոշակի հավատի խնդիր, բայց մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք ոչ թե ՀՀ բյուջեի հետ, այլ միջազգային հեղինակավոր և հզոր ֆոնդերի հետ»: Նոր համակարգի առավելություններից պրն Նիկոյանը առանձնացնում է գանձված գումարների ժառանգության հնարավորությունը: «Եթե մինչ այս աշխատողներն իրենց կենսաթոշակային գումարները չէին կարող խոխանցել կամ ժառանգել որևէ մեկին, ապա հիմա Աստված մի արասցե, եթե նրանց դժբախտություն պատահի, ապա այդ գումարները կփոխանցվեն իրենց ժառանգներին», - ասաց պրն Նիկոյանը: