Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսքան դուխով կալանավոր չեմ տեսել». Սիրունյանը՝ էպոսագետի մասին

Քաղաքականություն
7faeae92b8bf85b40dd0201ac26ac1f2

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան։ Օրերս Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել նրա դիմումը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, հաջորդ շաբաթվա ընթացքում կհանդիպի Վարդան Սեդրակյանի հետ, եւ իրենց հետագա քայլերը կմշակեն։ Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել ԱԻՄ առաջնորդ, նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու մեջ եւ դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրեց, որ այժմ Վարդան Սեդրակյանը գանգատվում է միայն լյարդից։ Միեւնույն ժամանակ տրամադրությունը շատ բարձր է. «Ես երկար տարիներ դատախազ եմ եղել, սակայն այդպիսի դուխով կալանավոր չեմ տեսել»,- եզրափակեց նա։