Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկարաձգվել է խաչքարի նկատմամբ մաքսային ռեժիմի ժամկետը

խաչքար

Կառավարությունը մինչև 2017թ. փետրվարի 15-ը երկարաձգել է Հայաստանի պատմության թանգարանի կողմից արտահանված Լոռի-Բերդի խաչքարի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը: 2008 թվականից այդ խաչքարը ընդարձակ բացատրագրով ցուցադրվում է Նյու Յորք քաղաքի Մետրոպոլիտեն թանգարանի X-XIII դդ. համաքրիստոնեական մշակույթը ներկայացնող սրահում: Խաչքարի ցուցադրումը կարող է էական դեր խաղալ հայկական մշակույթի հանրահռչակման գործում: