Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավատարմագրերն է հանձնել Թայլանդի դեսպանը

Պաշտոնական
5455_b

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իթթի Դիթբանյոնգը (նստավայրը՝ Մոսկվա): Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Դիթբանյոնգն իր փորձն ու կարողությունները կներդնի Հայաստանի և Թայլանդի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Թայլանդի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ կա և այդ տեսանկյունից կարևորել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական կապերի ակտիվացումը, միջխորհրդարանական, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխշահավետ համագործակցությունը: Հայ-թայլանդական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից հեռանկարային են համարվել հատկապես ոսկերչության, գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ: Դեսպան Իթթի Դիթբանյոնգը վստահեցրել է, որ պաշտոնավարման տարիներին կանի ամեն հնարավորը միջպետական կապերն առավել սերտացնելու և երկու ժողովուրդների՝ դարերի պատմություն ունեցող բարեկամությունն ամրապնդելու համար: ՀՀ նախագահի աշխատակազմ