Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սնվում են խանութից ապառիկ ուտելիք վերցնելով (տեսանյութ)

Հասարակություն
anapahov

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղը թեեւ գազաֆիկացված է, սակայն Քարամյանները նույնիսկ չեն էլ համարձակվում տունը կապույտ վառելիքով տաքացնել: Քարամյանները գյուղի ամենաանապահով ընտանիքն են: Նրանց ապրուստի միակ միջոցը ամսական 33 600 դրամ թոշակն ու 28 հազար դրամ նպաստն է: Այս գումարով գոյատեւում են ընտանիքի 6 անդամները, որոնցից 2-ը` անչափահաս են, իսկ տիկին Գայանեի ամուսինն ու նրա եղբայրը 2-րդ կարգի հաշմանդամ են։ Նրանց կիսադատարկ տան դուռը միշտ բաց է` անկախ օրվա ժամից, անկախ նրանից տանը մարդ կա, թե ոչ: Ինչպես տիկին Գայանեն է ասում` սնվում են խանութից ապառիկ ուտելիք վերցնելով։ Դիտեք նաեւ տեսանյութը