Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղցած երեխաներն ու կատուները՝ մի հարկի տակ (տեսանյութ)

Հասարակություն
taronik

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի կիսկառույց տանն է ապրում Կիրակոսյանների ընտանիքը։ 4 պատի մեջ, բառի բուն իմաստով՝ 10 քառակուսի մետր տարածքում անգամ պատուհան չկա։ Քնում, ուտում են՝ որտեղ պատահի։ Տարածքը զուրկ է սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից։ Տիկին Վարդուշն այստեղ ապրում է իր աղջիկների ու նրանց երեխաների հետ։ Թոռնիկն ընտանիքը գրեթե ամեն օր համալրում է թափառող կատուներով՝ ասում է մեղք են, կմրսեն, այն դեպքում, երբ Կիրակոսյանների տանը ջերմաստիճանը գրեթե չի տարբերվում դրսի ջերմաստիճանից: Տանը վառարանը կա, սակայն վառելանյութ ոչ միշտ են գտնում։ Մանրամասները՝ տեսանյութում