Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋԱՐԴ ԿՐԱՍՆՈԱՐՄԵՅՍԿՈՒՄ

Հասարակություն

Այսօր վաղ առավոտից ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Կրասնոարմեյսկում բնակվող հայերի վրա տեղի ունեցած հարձակման արդյունքում ծանր մարմնական վնասվածք է ստացել 12 հոգի:

Ուշ գիշերով մի խումբ տեղաբնակներ ներխուժել են հայերի տներ՝ փնտրելով ոմն Սայանի: Սակայն, չգտնելով վերջինիս իրենց "բարկությունը" մեղմ ասած ՝ թափել են տվյալ շենքում բնակվող այլ հայերի վրա:

Իսկ Մեդիամաքսի հաղորդմամբ Ռուսաստանի Հայերի Միությունը պնդում է, որ «կիրակի օրը մերձմոսկովյան Կրասնոարմեյսկ քաղաքում տեղի ունեցած հակահայկական ջարդի արդյունքում տուժել են 15 հոգի, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Իսկ «ջարդին» մասնակցել է մոտ 45 հոգի»:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ հայերին ծեծի ենթարկած անձիք ձերբակալված են: Հարուցվել է քրեական գործ: