Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Մերկելը Էրդողանին կոչ արեց բացել ՀՀ սահմանը

Քաղաքականություն
e52aaab6ae636a84790a81dda99c2aa9

«Եվրոպան վախենում է, որ Ցեղասպանության փաստը չընդունած մի հանցագործ կմտնի Եվրոպա» Այս համոզմանն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր վարկածն առաջ քաշեց, թե որն էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շարժառիթը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ անել բացել Հայաստանի հետ փակ սահմանները: «Եվրոպայի համար վտանգավոր է, որ Թուրքիան իր այդ «բեռ-բաժինքով», այդ վարքուբարքով մտնի իրենց ընտանիք: Մյուս կողմից Եվրոպան զգուշանում է Թուրքիայի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալու հեռանկարից հենց Թուրքիայի ազգաբնակչության մեծ չափերի եւ դեմոգրաֆիական վարքի առումով. եվրոպական կառույցներում թուրքերը կունենան իրենց բնակչությանը համարժեք թիվ»,- կարծում է քաղաքագետը: Անգելա Մերկելը Էրդողանի հետ հանդիպմանը նաեւ տեղի չի տվել նրա հորդորներին` Գերմանիայի պետական բյուջեից գումար չհատկացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար: «Եվրոպան մեկ ուրիշ հույս եւս փայփայում է` Եվրամիության անդամակցության հարցում այս ձգձգումների շնորհիվ կկարողանան ստիպել Թուրքիային, որ նա ընդունի Հայոց ցեղասպանության փաստն ու թուրքական հասարակության գիտակցության մեջ կկատարվեն տեղաշարժեր, եւ թուրքը կդադարի ցեղասպան թուրք լինելուց»: