Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ են խառնում գազի հետ (տեսանյութ)

Տնտեսություն
1

Գազի որակը դարձել է տնային տնտեսուհիների քննարկման թեմա։ Քաղաքացիների մտահոգությունը կիսում է նաեւ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը: Անձամբ է փորձարկել գազը եւ համոզվել՝ այն չի համապատասխանում սահմանված չափանիշներին: Իսկ «ՀայՌուսգազարդ»-ը լուրջ չի վերաբերում քաղաքացիներին բողոքներին։ Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց գազի ցածր կալորիականության մասին խոսակցությունները։ Մինչդեռ Վահանը Մարտիրոսյանը խոստանում է շուտով գաղտնազերծել, թե ինչպես Հայռուսգազարդը գազին ազոտ է խառնում՝ հատուկ սարքի միջոցով։ Վահանը նաեւ պնդում է, որ ցածրորակ գազ ստանում են միայն քաղաքացիները, մինչդեռ խոշոր կազմակերպություններին մատակարարվում է ավելի բարձրորակ գազ: Ի դեպ, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նույնպես հայտարարել էր, որ սպառողները կարող են ինքնուրույն չափել գազի կալորիականությունը հատուկ սարքերի` կալորիամետրերի օգնությամբ: Գազի որակի հետ կապված վերջին շրջանում բազմաթիվ բողոքներ է ստացել նաեւ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը;