Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է ակտիվիստը հրավիրվել ոստիկանություն (տեսանյութ)

Քաղաքականություն
զարուհի

Օրերս քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը ոստիկանությունից ծանուցում է ստացել: Ծանուցման մեջ նշված է, որ դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ «Սերժի պապան ա եկել» պաստառի և ոստիկանությանը չարամտորեն չենթարկվելու համար» հրավիրվում է ոստիկանություն։ Զարուհի Հովհաննիսյանը ոստիկանության ծանուցման այսքան ուշ ուղարկելը մեկնաբանում է այսպես. «Որոշակի ժամանակ անցավ, իրենք տեսան, որ ինքնիշխանության դրույթի հետ կապված բողոքի ակցիաների վերելք չկա և որոշեցին այն մարդկանց, ովքեր հենց ինքնիշխանության դրույթն են ընդգծում, այսպես ասած, իրենց տեսանկյունից պատժել»։ Դեպքի օրը ոստիկանները պաստառը պոկելուց հետո Զարուհի Հովհանիսյանին այլ ակտիվիստների հետ միասին տարել են Կենտրոնի ոստիկանություն և այնտեղ պահել 3 ժամ. «Այս դեպքում նրանք մեզանից նվազագույն աշխատավարձի հիսունապատիկն են ուզում և մեր պատիժը սահմանում են որպես վարչական իրավախախտում։ Նրանք դրամ են ուզում ստանալ մեզանից, մեր պատիժը միայն 3 ժամ անազատության մեջ մնալը չէր»։ Ոստիկանության նման պահվածքը Զարուհի Հովհաննիսյանը համարում է ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարում. «Ով է ասել, որ քաղաքացին իրավունք չունի բարձրաձայնել իր բողոքը։ Ոստիկանության նման պահվածքը հակասում է խոսքի ազատության և հանրահավաքների անցկացման իրավունքին»։