Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էներգետիկ անկախությունը կորցրինք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bf980c74f7fc25b2c09ef6ba188a59c0

«Որոտան» ՀԷԿ-երի համակարգ ՓԲԸ-ի վաճառքը պետք է լիներ բիզնես վաճառք, մինչդեռ «շկաֆային» մոտեցումը տեղին չէ: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով «Որոտան»-ի վաճառքին` ամերիկյան ընկերությանը: Ըստ նրա` այս վաճառքը որեւէ կապ չուներ մասնավորեցման հետ. «Այս վաճառքը վնաս է պատճառել պետական բյուջեին ու այն 4 համայնքներին, որտեղ տեղակայված է ՀԷԿ-ը: Համայնքները պետք է հավելյալ եկամուտ ստանային այդ վաճառքից: Սա վիճահարույց գործարք է իրավական տեսանկյունից: Իշխանությունների կողմից փորձ է արվում ներկայացնել տնտեսական հիմնավորումներ: Ինձ կասե՞ք որ տրամաբանության մեջ է տեղավորվում, որ առողջ հիմնարկը մասնատելով ավելի մեծ օգուտ ստանան: Անգամ սնանկացման գործընթաց չի եղել, կիրառվել է կացնային մեթոդ»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց` վաճառելով «Որոտան»-ը՝ մենք մեր հիդրոէներգետիկայի ուղիղ կեսն օտարեցինք. «Հիդրոէներգետիկ բալանսը խախտվում է, դուք` որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, պարոն Նազարյան, պետք է արձագանքեիք. դուք շարքային չինովնիկ չեք: Եղե՞լ է, որ կառավարության նիստի ժամանակ դուք վեր կենաք ու ինչ-որ բան ասեք…Հասկանում եմ, որ դժվար է, ով ասաց, թե պետք է հեշտ լիներ, ոչ մի բանն էլ հեշտ չէ: Ուզում եմ տեղեկացնել, որ մեր խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու»: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ իր գլխավորած հանձնաժողովը որեւէ առնչություն չունի «Որոտան»-ի վաճառքի հետ: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ լուրջ վտանգներ է տեսնում ՌԴ-ի հետ կնքված գազի պայմանագրում. «Պարոն Նազարյան, ձեր հանձնաժողովը պետք է կանգներ ու կառավարությանն ասեր, որ սխալ է վարվում»: Երբ սկսեց ելույթ ունենալ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, պարոն Բագրատյանը շարունակում էր տեղից փաստարկներ ներկայացնել, որին հետեւեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արձագանքը. «Պարոն Բագրատյան, ինչո՞ւ է ձեզ թվում, թե ձեր բոլոր մտքերն ընդունելի են: Շուտով կստեծվի գազի հարցերի վերաբերյալ հանձնաժողով եւ դուք ձեր բոլոր հարցերի պատասխանները կբարձրացնեք այնտեղ»: Իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ հաջորդ անգամ իր հաշվետվության ֆորմատը մի քիչ կփոխի, որ բոլորը հասկացված լինեն եւ որ խորհրդարանում ավելի քիչ բան լինի ասելու. «Ու բոլորս խոսենք մի լեզվով»: ՀՀԿ պատգամավոր Արմեն Մխիթարյանն էլ նկատեց, որ «Որոտան»-ը ամենաէժան էներգիա էր ապահովում, որի ինքնարժեքը 3 դրամ էր, որով կարողանում էինք պահպանել էներգետիկ անկախություն