Համանախագահները կժամանեն Երեւան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը, ժամը 12-ին կհանդիպեն ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

«Թե երբ կժամանեն Երեւան՝ հայտնի չէ։ Հանդիպումները նախատեսված են վաղը»,-ասաց Տիգրան Բալայանը։

Մինչ Երեւան ժամանելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու են մեկնել, որտեղ նրանք հանդիպումներ կունենան Ադրբեջանի ԱԳ նախարարի ու նախագահ Իլհամ Ալիևի հետ: