Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանին սնունդ են ուղարկում

Հասարակություն
c51d198e2c86703b3aecaf22da9a82bc

Նույնիսկ հեռախոսով հարազատներին չի հաջողվում խոսել անցյալ տարվա հուլիսի 13-ից Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով 18 մարդու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա աղջիկը՝ Լիլիթ Հարությունյանը,Մոսկվայում՝ քրեակատարողական հիմնարկում խիստ հսկողություն է սահմանված եւ սպասում են գործով առաջին դատական նիստին։ Այն տեղի կունենա մարտի 14-ին։ Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները սնունդ եւ հագուստ են ուղարկում նրան։ Վերջին անգամ ծանրոցը ուղարկել են հունվար ամսին։ Այն կալանավայր են հասցնում Հարությունյանների հարազատները, սակայն նրանք էլ երբեք չեն տեսել հայ վարորդին։ Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում հոդվածով, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան։ Հրաչյա Հարությունյանին սպառնում է առավելագույնը 7 տարվա ազատազրկում։