Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որոտանը հնարավոր է վաճառվի Ադրբեջանին կամ Թուրքիային» (տեսանյութ)

Տնտեսություն
որոտան1

Արձագանքելով Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին ամերիկյան կազմակերպություններին՝ «Ա1+»-ի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանն այդ գործարքը նմանեցնում է «12 աթոռ» ֆիլմին։ Այստեղ հայր Ֆյոդրի կինը շատ օպերատիվ ու հետևողականորեն վաճառում է տան եղածը հանուն իրենց անձնական, նեղ նպատակների: «Որոտանի ՀէԿ-ի արժեքը ամենայն հավանականությամբ շատ ավելին էր, քան 250 մլն դոլարը: Բայց դա էական չէ: Ավելի էական է այն, որ մեր եղածը մենք օտարել ենք, որը, ըստ էության, չի կարելի ողջունել»: Պարոն Բոստանջյանը չի բացառում, որ մի օր ԱՄՆ-ն կարող է Որոտանը վաճառել օրինակ Թուրքիային կամ Ադրբեջանին: «Սեփականատերը կարող է իր համար հարմար պայմաններով օտարել մեկ ուրիշին: Որևէ մեկի խոսքը այստեղ չի կարող երաշխիք հանդիսանալ»: Տնտեսագետը շատ հետաքրքիր է համարում կառավարության այն պնդումը, թե սա ամենամեծ ներդրումն է, որը ԱՄՆ-ն արել է Հայաստանի շուկայում: «Իրենց կատարած ո՞ր գործարքն է վատը եղել: Ամեն մեկը տվյալ պահին մեկնաբանվում ու գնահատվում է որպես ամենամեծ արած գործ»: Մանրամասները՝ դիտեք տեսանյութում