Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷԿ-երը՝ ձկնատեսակների վերացման պատճառ (տեսանյութ)

Հասարակություն
a0c6d72c477d882b760d8b94c09e9ead

Փետրվարի 2-ը խոնավ տարածքների միջազգային օրն է: Հայաստանի Ռամսարի կոնվենցիայի ներկայացուցիչների գերխնդիրն այսօր հանրապետության խոնավ տարածքների պահպանությունն է` գետեր, լճեր, ճահճային տարածքներ և այլն: Կոնվենցիային Հայաստանը միացել է 1993թ.-ին: Այդ օրվանից միջազգային մարմիններին ներկայացվեցին Հայաստանում գտնվող պահպանության կարիք ունեցող տարածքները: Այսօր «Էկոլուր» տեղեկատվական ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ջենտերեջյանը անդրադարձավ երկրում հատուկ պահպանության կարգավիճակ ստացած տարածքներին: Ըստ Կ. Ջենտերեջյանի՝ պահպանության կարիք մեծապես ունեն Սևանա լիճը, Արփա լիճը, մի շարք ճահճային տարածքներ և գետեր: Կարևորելով գետերի խնդիրը՝ համակարգողը նշեց, որ դրանց և գետերի ֆաունայի համար հիմնական վտանգ են ներկայացնում օր օրի ավելացող ՀԷԿ-երը: Նրա խոսքերով՝ ՀԷԿ-երը չունեն ձկնատեսակների համար ապահով անցումներ, ոորոնք ձկներին կպաշտպանեն հենց ՀԷԿ-երից։ Արդյունքում որոշ ձկնատեսակներ վերացման վտանգի տակ են: