Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ստանալ Մալթայի անձնագիր

malta

Մալթայի անձնագիր ստանալու համար այսուհետ պետք է նաեւ ապրել այդ կղզում։ Այսպիսի որոշում են կայացրել կղզու իշխանությունները եւ Եվրահանձնաժողովը։ Ավելի վաղ Մալթան հայտարարել էր, թե 650 հազար եվրոյով կարող է վաճառել իր անձնագրերը, ինչն արժանացել էր Բրյուսելի բացասական արձագանքին։ Իսկ հիմա պահանջվում է, որ բացի վճարելուց, ապագա մալթացին նաեւ կղզում ապրի մեկ տարուց ոչ քիչ։