Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացին զայրացած է կաթնամթերքի սահմանվող գնից

Հասարակություն
cb4f441236c224aa11a73d9b379682c5

Օրերս Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի հայտարարությունը, թե կաթնամթերքի գինը բարձրանալու է՝ պայմանավորված համաշխարհային շուկայում կաթի փոշու գնի թանկացմամբ, առաջացրել է անասնատերերի զայրույթը։ Նրանք պնդում են, որ գործարանային արտադրության կաթնամթերքի գինն արհեստական է բարձրանում։ Անասնատերերն ասում են՝ թանկացումներն իրենց ապրանքներին չի վերաբերում։ Նրանք պնդում են, որ կաթն իրենք շարունակում են էժան գնով վաճառել։ Փառանձեմ Բաբաջանյանը դժգոհում է, որ կրկին գործարանային կաթնամթերքի գինը բարձրանում է, իսկ իրենը ՝ ոչ։ Նա կաթի մեկ լիտրը վերավաճառողին է հանձնում 250 դրամով, որն էլ գնորդը 300 դրամով ձեռք է բերում խանութից։ Գյուղացու խոսքով՝ ի տարբերություն գործարանային կաթնամթերքի, գյուղացու կաթնամթերքի գինը բարձրանում է միայն 50 դրամով, այն էլ՝ սեզոնից սեզոն. «Հիմա, երբ կիթը պակաս է, կաթն ու մածունը 50 դրամով բարձր ենք ծախում, երբ ամռան սեզոնին կաթը շատանա, էլի գինը կիջնի», - դժգոհում է Փառանձեմը։ «Բա չի բարձրանա՞, բա ինչ կանի, կաթի փոշով սարքած կաթնամթերքի գինը կբարձրանա, մենք էլ թանկ խոտ ենք առնում...», - ասում է նա։ Սիրան տատը Խաչփառ գյուղից կաթ ու մածուն է բերում մայրաքաղաք և վաճառում։ Երևանում սեփական գնորդներն ունի, ովքեր լիտրը 300 դրամով կաթ են գնում։ «Իմ ծախու կաթը կաթի փոշով սարքած չի, ես ցածր գնով չեմ ծախելու, ում ապրանքը լավը չի, թող նա էլ գինն իջացնի», - ավելացնում է գյուղացին։