Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանի երիկամում քար կա

Հասարակություն
93da06461137b58f2dfea52d2bedec9f

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում շարունակում է բուժումներ ստանալ։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը, Շանթ Հարությունյանը ներկա պահին միայն գանգատվում է երիկամում առկա քարից եւ հենց դրա դեմ էլ բուժումներ է ստանում։ Հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ից կալանավորված է։ Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Օրերս Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետը կրկին երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ինեսա Պետրոսյանի խոսքերով՝ դեռ որոշումը չի ստացել, սակայն ստանալուց հետո հնարավոր է բողոքարկի այն Վճռաբեկ դատարանում։ Նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանը 16 օր շարունակ հացադուլ էր հայտարարել, իսկ հունվարի 9-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»։