Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր երանգով հուշարձաններ Գեղարքունիքում

14

Գեղարքունիքի մարզում շատ են կարմիր երանգով միջնադարյան հուշարձանները: Տեղանքը խոնավ է, հուշարձանների վրա մամուռ է աճում, արևն այրում է կանաչ մամուռը, ինչի հետևանքով այն դառնում է կարմիր, և ամբողջ հուշարձանը ստանում է կարմիր երանգ: Մարզի՝ կարմիր երանգով միջնադարյան հուշարձաններից են Մաքենյաց վանքն ու Վանեվանը: Երկուսն էլ գործող եկեղեցիներ են: Մաքենիս գյուղում գտնվող նույնանուն վանքը 9-17-րդ դարերի կառույց է: Մաքենյաց վանքը 9-10-րդ դարերում եղել է Մեծ Հայքի Գեղարքունի գավառի ամենանշանավոր կրոնական-մշակութային կենտրոնը: Վանեվանն Արծվանիստ գյուղում է: Համաձայն եկեղեցու արձանագրության ՝ այն 903թ. կառուցել են իշխան Շապուհ Բագրատունին և իր քույր Մարիամը: Սոնա Ավագյան