Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացավ «Գրեմի» մրցանակաբաշխությունը

Կարևոր լուրեր Հասարակություն
gramm

Լոս Անջելեսի «Սթեփլզ» համալիրում 56-րդ անգամ կայացավ «Գրեմի» մրցանակաբաշխությունը։ Այս մասին գրում է «Գոլոս Ռոսիին»։ Գաղտնի քվեարկությամբ ընտրվել են հաղթողները։ Ըստ այդմ՝ 2013-ի լավագույն երգ է ճանաչվել Royals երգը՝ 17-ամյա Լորդի կատարմամբ (նկարում) Լավագույն ռոք ալբոմ- Celebration Day՝ Լեդ Զեփելին Լավագույն երաժշտական ֆիլմ- Live Kisses՝ Սըր Փոլ Մաքարթնի Լավագույն R&B ոճի երգ - Pusher Love Girl՝ Ջասթին Թիմբերլեյք Լավագույն R&B ալբոմ՝ Ալիշիա Քիզ Բրիտանացի երգչուհի Ադելի Skyfall կատարումը ճանաչվել է վիզուալ մեդիայի համար գրված լավագույն երգ։ Macklemore&Ryan Lewis ռեփ դուետը ստացել է 4 Գրեմի՝ «Լավագույն ռեփ ալբոմ», «Լավագույն ռեփ ստեղծագործություն», «Լավագույն նոր կատարող», «Տարվա ռեփ կատարում»: «Տարվա լավագույն դուետ» անվանակարգում հաղթել է ֆրանսիական Daft Punk խումբը: Երեկույթին իրենց կատարումներով մասնակցել են Jay Z-ին և կինը` Բեյոնսեն, Քեթի Փերին, Մադոննան, Փոլ Մաքարթնին և մի շարք այլ կատարողներ: