Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

Սպորտ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը բավական հաջող է հանդես գալիս Մոսկվայում ընթացող Աէրոֆլոտի միջազգային մրցաշարում: 5 տուրից հետո Հակոբյանը 4 միավորով եւս 4 մասնակիցների հետ գլխավորում է A1 խմբի մրցաշարային աղյուսակը:

5-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Պավել Էլջանովի հետ: Առաջատարներից ընդամենը կես միավորով են հետ մնում Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Փորձառու շախմատիստներ Արտաշես Մինասյանը եւ Աշոտ Անաստասյանը խիստ անհաջող են հանդես գալիս եւ 1-ական միավորով գտնվում են աղյուսակի վերջնամասում:

A2-ում հայ շախմատիստներից մրցանակային տեղ գրավելու հնարավորություն ունի միայն Արսեն Եղիազարյանը, որը 3.5 միավորով եւս մի քանի շախմատիստների հետ գտնվում է 12-րդ տեղում: