Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ճանաչել է ղարաբաղյան շարժման տարիներից, իսկ հետո նաեւ որպես ՀՅԴ անդամ: Հունանյանին դաշնակցությունից հեռացնելուց հետո նրանք բավարարվել են միայն բարեւ փոխանակելով, պնդում է պատգամավորը:

Աղվան Վարդանյանը հիշեց, որ 99-ի հոկտեմբերի 27-ին դահլիճ է մտել ժամը 17-ին մոտ, բայց կարմիր նախասրահում չի տեսել որեւէ մեկին, այդ թվում Արմենակ Արմենակյանին:
Ըստ պատգամավորի, ահաբեկիչները բավականին սառնասիրտ էին գործում, սակայն որոշ ժամանակ անց սկսել են արդարանալ, որ սպանելու մտադրություն չունեին, քիչ անց էլ, որ Վազգեն Սրագսյանից բացի մյուսներին սպանելու պլաններ չեն եղել:

Հայտնի է, որ Նաիրի Հունանյանը սպանություններից հետո զանգահարել է ՀՅԴ առաջնորդներից Հրանտ Մարգարյանին, օգնություն խնդրել: Այսօր Աղվան Վարդանյանը նկատեց, որ ոչ մի նորմալ մարդ այդ պահին օգնության չէր գա. «Հրանտ Մարգարյանից ակնկալիքներ ունենալը անհիմն էր»:

Աղվան Վարդանյանը համաձայն է ահաբեկիչներին առաջադրված մեղադրանքի բոլոր հոդվածների հետ, նաեւ հայրենիքի դավաճանության: