Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի ու «Վալլեքս»-ի տարբերությունը

Հասարակություն
966ff968022f7f1c851b3dccb487cfa9

Վերջերս Լոռու մարզի Թեղուտ համայնքում տեղի ունեցավ «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումը շահագրգիռ կողմերի հետ՝ կապված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ: Հանդիպման ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունների մամլո խոսնակ Վահրամ Ավագյանը հայտարարեց, որ, ըստ 2013 թ-ի արված սոցիալական ծրագրերի, Թեղուտ և Շնող համայնքներում ընկերությունը կատարել է 60 միլիոն դրամի ներդրում: Հարցին, թե ինչի վրա են ծախսվել գումարները, Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորիկյանն ասաց. «Ես կարող եմ պատասխանել, մեզ մոտ աղբամաններ են տեղադրել…»: Սակայն ընկերության ներկայացուցիչները թվարկեցին` խաղահրապարակի կառուցում, դպրոցի ռազմագիտության դասարանի վերանորոգում, դպրոցի լաբորատորիայի վերանորոգում և այլն (երկու գյուղերում): 60 միլիոն թիվը զարմացրեց Թեղուտի և Շնողի բնակիչներին: ԷկոԼուրի հարցին, թե զգացե՞լ են արդյոք իրենք 60 միլիոն դրամի հասնող փոփոխություններ իրենց համայնքներում, բնակիչները պատասխանեցին. «Ի՞նչ միլիոններ, էդ մի խաղահրապարակը կամ դասարա՞նն են միլլիոներ, գնացեք, տեսեք` էդտեղ միլիոն կա՞: Մենք միլիոնների ներդրումներ չենք տեսել... թոզը շատացելա, ջուրը կտրվելա, ճամփեքը քանդվել են: Եթե դա 60 միլիոն են գնահատում, ուրիշ բան չունենք ասելու... բայց ինչ համեստն են, ինչի 60 և ոչ 360...60 միլիոնը չգիտեմ, բայց մի 600 միլիոնի վնաս են տվել գյուղին, 60 միլիոնի փոշի ենք շնչել»,- ասում էին Թեղուտի բնակիչները: Ավելին՝ այստեղ