Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԲԱՔՈՒ

Սպորտ

Ադրբեջան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումները կկայանան սեփական հարկի տակ, այսինքն Երեւանում եւ Բաքվում: Այսօր Բրյուսելում որոշվել է «Եվրո - 2008»-ի ընտրական առաջին փուլի խաղացանկը: Հայաստանի հավաքականը ընտրական պայքարը կսկսի 2006թ սեպտեմբերի 6-ին՝ Երեւանում հյուրընկալելով Բելգիայի հավաքականին:

Ադրբեջանի հետ կայանալիք 2 հանդիպումները տեղի կունենան 2007թ. սեպտեմբերին: Խաղացանկի քննարկմանը մասնակցած ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը եւս մեկ անգամ նշել է, որ կողմերը պարտավոր են հանդիպումները անցկացնել սեփական հարկի տակ եւ բացառված է չեզոք դաշտի տարբերակը:

Հայաստանի հավաքականը ընտրական փուլում կանցկացնի 14 հանդիպումը հետեւյալ ժամանակացույցով.

2006 թվական

06.09 ՀԱՅԱՍՏԱՆ - ԲԵԼԳԻԱ

09.10 ՀԱՅԱՍՏԱՆ - ՖԻՆԼԱՆԴԻԱ

11.10 ՍԵՐԲԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ

15.11 ՖԻՆԼԱՆԴԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ

2007 թվական

28.03 ԼԵՀԱՍՏԱՆ - ՀԱՅԱՍՏԱՆ

02.06 ՂԱԶԱԽՍՏԱՆ - ՀԱՅԱՍՏԱՆ

06.06 ՀԱՅԱՍՏԱՆ - ԼԵՀԱՍՏԱՆ

22.08 ՀԱՅԱՍՏԱՆ - ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

08.09 ԱԴՐԲԵՋԱՆ - ՀԱՅԱՍՏԱՆ

12.09 ՀԱՅԱՍՏԱՆ - ԱԴՐԲԵՋԱՆ

13.10 ՀԱՅԱՍՏԱՆ - ՍԵՐԲԻԱ

17.10 ԲԵԼԳԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ

17.11 ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ

21.11 ՀԱՅԱՍՏԱՆ - ՂԱԶԱԽՍՏԱՆ

Այսպիսով` Հայաստանը այս տարի 4 պաշտոնական հանդիպում կանցկացնի, որոնցից 2-ը սեփական հարկի տակ: Խաղացանկը ընդհանուր առմամբ կարելի է հաջող համարել մեզ համար, քանի որ առաջին 2 հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը անցկացնելու է սեփական հարկի տակ: