Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անօթեւանի երազանքը (տեսանյութ)

Հասարակություն
anotevan

Անօթեւանների կացարանում հայտնված 21-ամյա Մարիամի դժբախտություններն սկսվել են մանկուց, երբ ծնողները բաժանվեցին: Ծնողական ջերմ վերաբերմունքից զրկված աղջկա ձայնը վկայում է՝ ծխում է, չի էլ թաքցնում, հնարավորության դեպքում նաեւ ալկոհոլ է օգտագործում։ Մայրն է սովորեցրել ծխել։ Մոր ազդեցությունից Մարիամը վերջնականապես դուրս է եկել 2 տարի առաջ՝ փախչելով տնից։ Ասում է՝ իր դաստիարակությամբ սկսեց զբաղվել փողոցը։ 2 տարվա ընթացքում մի փորձությունը հաջորդում էր մյուսին: Մարիամը նույնիսկ հասցրել է հղիանալ և աբորտ անել: Մայրանալու մասին այս անգամ երազել չի կարող՝ մի շարք հիվանդություններ է ձեռք բերել: Մարիամը ներկայումս ապրում է Վարդաշենի անօթևանների կացարանում, այստեղ հոգում են նրա առողջական վիճակի մասին և խոստանում են աշխատանք գտնել։ Ապագայի վերաբերյալ երիտասարդ կնոջ ցանկությունները ոչ մի ընդհանրություն չունեն նրա ապրած բարդ ու դաժան կյանքի հետ. «Կուզեի, որ անձնագիր ունենայի, մատուցողի գործ ունենայի, մի հատ էլ տուն վարձեի Էրևանի մեջ ու ապրեի, էլ բան չեմ ուզում, ոչ մեկից, մեկ էլ առողջ լինեմ»: Անօթևանների կացարանում Մարիամի սենյակի հարեւանությամբ ապրում է 73-ամյա Լամարա Կորյանը։ Նրա պահանջները մեծ չեն՝ մի հաստափոր տետր և գրիչ է ուզում՝ հուշերը գրառելու եւ հետագայում գրքի տեսք տալու համար։ Դիտեք նաեւ տեսանյութը