Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորագրահավա՞ք (տեսանյութ)

Հասարակություն
cbfd168d80c8f219a490830c8acbe68b

Կառավարության համար գումարային շարժը ավելի կարեւոր է, քան բարոյականը։ Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագրին՝ հայտարարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։ Պարոն Քալաշյանի խոսքերով՝ այստեղ մշակութային դիրքորոշում չկա եւ մասնագետների կարծիքը հաշվի չի առնվում։ Այսօր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարել է, որ շենքը անպայման քանդվելու է։ Ճարտարապետի խոսքերով՝ հանրային լսումներ չեն կազմակերպվել, եւ մինչեւ հարցի վերջանական լուծումը, պետք է խոսել ճարտարապետների հետ։ Սակայն նրանք չեն պատրաստվում լռել՝  «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման համար արդեն ստորագրահավաք են սկսել եւ ներկայացնելու են Սերժ Սարգսյանին։