Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ МP3-ն գիշերները չի քնում (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
Aram-MP3

Դեկտեմբերի 31-ից մինչ օրս հումորիստ, դեղագետ Արամ Սարգսյանը՝ МP3 Արամը, գիշերները չի քնում։ Հենց այդ օրը, ամանորյա ծրագրի ընթացքում է նրան հայտնի դարձել, որ Եվրատեսիլ 2014-ում Հայաստանը ինքն է ներկայացնելու։ Նա ըմբռնումով է մոտենում սոցցանցերում այն քննարկումներին, թե ինչու է Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնում հումորիստ- շոումենը։ Արամն անգամ չի ցանկանում մտածել, որ Եվրատեսիլը քաղաքական է ու այնտեղ հաղթում են խոշոր խաղացողների թեկնածուները։ Արամը Եվրատեսիլում ելույթ կունենա մայիսի 6-ի կիսաեզրափակիչ փուլում։ Դիտեք նաեւ տեսանյութը