Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոցը» քանդվելու է (տեսանյութ)

Տնտեսություն
c601cc0f218e2eeb1310ebeb619210f7

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագիրը վերջնականապես որոշելու համար կոնսենսիոները` սփյուռքահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը, մեկ տարի ժամանակ է խնդրել: Այսօր Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ շենքի քանդման հարցը Կառավարության որոշմամբ արդեն լուծված է. «Քանդումը լինելու է, բայց դրան փոխարինող լուծումներ ենք մենք գտնում: Շենքի տեղափոխման հարց չի քննարկվի, քանի որ դա ահռելի մեծ ծախսեր է ենթադրում»: Եթե այնուամենայնիվ «Զվարթնոց»-ի հին շենքը քանդվի, ապա փոխարենը կառուցվելու է ոչ թե հենց «Զվարթնոց»-ի տեսքով ու նախագծով նոր շինություն, այլ կարող է լինել Գառնիի տաճարի կամ մեկ ուրիշ շենքի նմանությամբ. «Օդանավակայանի մի մեծ, հետաքրքիր հատվածում կարող է լինել մի շատ հետաքրքիր ժամանցի վայր, որը կարող է լինել պատմամշակութային տեսանկյունից պահպանվող հնարավորություն»: Ինչ վերաբերում է ավիափոխադրումների ոլորտի ազատականացմանը, ապա պարոն Մովսեսյանը նշեց, որ բացի «Air Armenia»-ից, որեւիցե այլ ընկերություն հայտ չի ներկայացրել` դառնալու ավիափոխադրող. «Մենք պետք է խրախուսենք, յուրաքանչյուրիդ եմ խրախուսում` իր բարեկամներին ընդգրկվելու ավիացիոն բիզնեսի մեջ: Դա շատ եւ դժվար բիզնես է, բայց յուրաքանչյուր շահագրգռվածություն ներկայացնող անձի հետ մենք ու կառավարությունը պատրաստ ենք համագործակցել»: