ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՏուժողին հարցեր ուղղեց Յուրի Բախշյանի այրին ՝ Անահիտ Բախշյանը: Նրա կարծիքով կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ահաբեկիչներից գոնե 3-ը ՀՅԴ անդամներ են:
Աղվան Վարդանյանը դա համարում է բնական կասկած, սակայն նա չպատասխանեց՝ նկատելով, որ հազարավոր պատասխաններ կան:
Հայտնի է , որ դեպքից հետո Աղվան Վարդանյանը ավելի հանգիստ է շփվել ահաբեկիչների հետ: Այսօր այդ հանգամանքը նկատեց տիկին Բախշյանը եւ հետաքրքրվեց, արդյո՞ք այն պատճառով , որ ՀՅԴ անդամ եք:
Աղվան Վարդանյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ հանցագործությունն ուղղված էր «Միասնություն» դաշինքի դեմ: Ըստ նրա, ահաբեկչությունն ուղղված էր պետության, պետականության դեմ: Իսկ իր ՝ դահլիճում ավելի ազատ լինելը բացատրեց այսպես.«Իհարկե նշանակություն ուներ նաեւ այն, որ ինձ ճանաչում էին»:
Սակայն Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ ճանաչում էին նաեւ իր ամուսնուն ՝ Յուրի Բախշյանին, բայց... սպանեցին: