Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւամորթ աղջնակին կերակրում էին իբրեւ կենգուրուի

idep1

Որքան էլ տարօրինակ թվա, մարդուն հրապարակավ իբրեւ կենդանի ներկայացնելու ռասսիստական դրսեւորումը արձանագրվել է ոչ միայն 19-րդ դարում եւ 20 –րդ դարի սկզբում։ Բրյուսելում ընդամենը 56 տարի առաջ գործել է այսպես կոչված՝ գազանանոց, որտեղ սեւամորթ երեխաներին կերակրել են այնպես, ինչպես կապիկի եւ կենգուրուի։ Ըստ Global African Presence ֆեյսբուքյան էջի, այս  լուսանկարն արվել է 1958թ-ին։ Հիշեցնենք, որ մարդկային գազանանոցները՝ «մարդկանց ցուցադրություն» կամ « սեւամորթների գյուղեր», տարածված էին արեւմուտքում 19-րդ դարում եւ 20 –րդ դարի սկզբում։ Աֆրիկացիներին ստիպում էին կանգնել շարքով կապիկների հետ՝ իբր ցույց տալու նրանց ընդհանուր սերումը։