ԱԺ-ում նստածներից ո՞վ է իսկապես կռվել (տեսանյութ)
Արցախյան պատերազմի մասնակից, «Հայր Վահան» և «Սասունցի Դավիթ» ջոկատների հրամանատար Վոլոդյա Մաթևոսյանին պատրաստվում են վտարել իր բնակարանից. «Չեն կարա ինձանից վերցնեն, պրեզիդենտն էլ փորձի, չեմ տա»: Նա դեռևս 2004թ. թվականին Երևանի Հ/Ա Գ3 թաղամասի Նազարբեկյան 48 շենքում բնակարան է ստացել: Իր թոշակով և ընկերների հետ այն վերակառուցել, սակայն շուրջ 3 ամիս է, ինչ հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: «Երեք ամիս առաջ հայտնվեց ինչ-որ մեկը, ով ասաց, որ էդ տունը պատկանում է իրեն, մենք ճշտեցինք, որ ոչ թե էդ տան վրա օրդեր կա, այլ դատավորը այդ տունը ներկայացրել է ինչ-որ Աշոտ Մելքոնյան անունով մեկին»,- պատմում է Վոլոդյա Մաթևոսյանը: Ազատամարտիկը 1989 թվականից մինչև պատերազմի ավարտը եղել է թեժ կետերում: Սկզբում կռվել է Հատուկ գնդի կազմում, ապա որպես «Հայր Վահան» ջոկատի հրամանատար մասնակցել Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրման մարտերին, բացի այդ մասնակցել է 10-յակ օպերացիաների: Երեք անգամ ծանր վիրավորվել է, մյուսների մասին անգամ չի հիշում: 1994թ. ապրիլից իր ջոկատը միացել է «Սասունցի Դավիթ» ջոկատին, և նա ղեկավարել է այն: Ազատամարտիկը ներկայումս ապրում է եղբոր բնակարանում, նա երկրորդ կարգի հաշմանդամ է, կինը՝ առաջին կարգի, Արցախյան պատերազմի հերոսի բնակության վայրից, պայմաններից ու նրա հանդեպ վերաբերմունքից զայրացած են նաև մարտական ընկերները: «Մարդիկ կան, որ նստած են ԱԺ-ում, ցույց են տալիս, որ իրանք կռված տղերք են, 25 հոգի կան, որոնցից 3 հոգին երևի մենակ կռված լինեն: Մնացածը թալանչիներ եւ սրիկաներ են»,- ասում է ազատամարտիկը։ Դիտեք նաեւ տեսանյութը