Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԸ ՀԱՅԻ ԴԵՄ

Սպորտ

Մոսկվայում մեկնարկած շախմատի Աերոֆոլտի միջազգային խոշոր մրցաշարի 2-րդ տուրում A1-ում ընդգրկված Կարեն Ասրյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը հանդիպեցին իրար հետ: Նրանք առաջին տուրում հաղթանակներ էին տոնել եւ համարվում էին մրցանակային տեղերի հավակնորդներ: Բնականաբար, հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի:

Վլադիմիր Հակոբյանը իր առաջին հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով Սերգեյ Ազարովին: Այս խմբում ընդգրկված մեր մյուս շախմատիստները խիստ անհաջող են հանդես գալիս: Մասնավորապես Աշոտ Անաստասյանը եւ Արտաշես Մինասյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց եւ նրանցից այլեւս բարձր արդյունքներ ակնկալել չի կարելի: Գաբրիել Սարգսյանը 2-րդ տուրից հետո ունի ընդամենը կես միավոր:

A2-ում նույնպես տեղի ունեցավ հայկական հանդիպում: Այստեղ հանդիպեցին Արա Մինասյանը եւ Արթուր Չիբուխչյանը: Վերջինս կարողացավ հաղթանակ տոնել եւ իր միավորների քանակը հասցնել 1.5-ի: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Արսեն Եղիազարյանը: Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցները առայժմ ոչնչով աչքի չեն ընկնում: