Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉԻ՞Ց Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՀՅԴ-ԻՆ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Հասարակություն

Դատավարության մասնակիցները նկատել են, որ տուժողներից միայն Աղվան Վարդանյանն ունի շահերի պաշտպան: Մի՞թե դաշնակցությունն ամենից շատ ունի պաշտպանվելու կարիք:

Պատգամավորը հանգամանալից բացատրեց պատճառները:
«Դա իմ ՝ տուժողի իրավունքն է, ցավում եմ, որ մյուս տուժողները չեն օգտվում իրենց այդ իրավունքից: Ես այս երկրի լիիրավ քաղաքացի եմ, ինձ հուզում են այս գործի մանրամասները: Վազգեն Սարգսյանն իմ ընկերն էր, իմ եղբայրը, եւ այս ամենը իմ անձնական ողբերգությունն է : Ես հասկանում եմ, որ կասկածի տեղիք է տալիս նաեւ այն հանգամանքը, որ Ռուբեն Սահակյանը եղել է գործով կասկածյալ Ալեքսան Հարությունյանի շահերի ներկայացուցիչը: Սակայն իմ այս քայլը ես քննարկել եմ նույնիսկ Վազգեն Սարգսյանի եղբոր հետ ու ստացել նրա համաձայնությունը»: