Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղատների սեփականատերերը ճա՞ր չունեն

Հասարակություն
89b5a1e79093d2460e498369fab7f496

Օրենսդրական փոփոխության արդյունքում Երևանի բոլոր խաղատները այս տարվանից պետք է փակվեին: Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում մեկ տասնյակից ավելի խաղատներ և գիշերային ակումբներ, որոնք մեծամասամբ գտնվում են Բագրևանդ փողոցում, արդեն փակվել են: Փակված խաղատների շենքերն արդեն վարձով են տրվում: Չնայած այս հանգամանքին, տարածքում աշխատող տաքսու վարորդներից մեկը հաղորդեց, որ օրեր առաջ այստեղ խաղատան հաճախորդ է տեղափոխել: Այսօր խաղատներից միայն մեկն էր բաց: Սրահի աշխատակիցները թեև չցանկացան տեսախցիկի առջև խոսել, սակայն նշեցին, որ իրենց խաղատունը այս տարվանից չի գործում, աշխատում է միայն սրճարանը: Նրանցից մեկը տեղեկացրեց, որ իրենց կառավարության առաջարկները ձեռնտու չեն, և իրենք հայտնվել են անճար վիճակում. «Հարկերն են շատ բարձր, մի ավտոմատի համար 150 հազար դրամից ավելի հարկ են ուզում: Ոչ թե նորմալ պայմաններ են առաջարկում, այլ պարզապես պայմաններ են ստեղծում, որ մենք փակվենք, չգիտենք` ինչ ենք անելու: Ասում են Ծաղկաձոր պետք ա տեղափոխվենք, էն էլ էնտեղի պայմանները մեզ ձեռնտու չեն»,- նշեց խաղատան աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ: Տեղեկացնենք, որ օրենսդրությամբ նախատեսվում էր, որ խաղատները կփակվեն 2013 հունվարի 1–ից, սակայն ժամկետը հետաձգվել էր մինչև 2014թ-ի հունվարի 1-ը:   kazino     kazino