Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ թերթեր թանկացել են (տեսանյութ)

Հասարակություն
tert

2014 թվականի հունվարի 10-ից սկսած մի քանի թերթ թանկացել է: «Ա1+»-ի հետ զրույցում թերթի կրպակի աշխատակից Վարդանն ասաց, որ մասնավորապես 50 դրամով թանկացել են «Առավոտ» և «Հայոց աշխարհ» թերթերը՝ առաջինը 150-ից դարձել է 200 դրամ, երկրորդը՝ 100-ից 150 դրամ: Այս թանկացումը, ըստ կրպակի աշխատակցի, կազդի ընթերցողների թվի վրա. «Թանկացումից առաջ 10-15 գնորդ կար: Իսկ հիմա 2-3-ն են մնացել»: Այս առնչությամբ «Ա1+»-ը զրուցեց պատահական անցորդների հետ, որոնց մեծամասնությունը նշեց, որ թանկացումը էական ազդեցություն չի ունենա իրենց գնողունակության վրա, քանի որ եթե ցանկանում են մշտապես տեղյակ լինել նորություններից, կգնեն: Ոմանք էլ ասացին, որ ընդհանրապես թերթ չեն գնում, քանի որ տեղեկատվություն կարող են ստանալ էլեկտրոնային կայքերից, իսկ թերթերից օգտվելու կարիք չունեն: Քաղաքացիներից մեկն էլ տեղեկացրեց, որ ընդհանրապես հայկական թերթ չի կարդում: