Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսինե Զաքարյանի գիրքը փտում է (տեսանյութ)

Հասարակություն
lusine-zaqaryan-girq

Երջանկահիշատակ Լուսինե Զաքարյանի մասին պատմող «Լուսինե» գիրքը պետք է հանձնվի «Լուսինե Զաքարյան» ֆեյբուքյան էջի պատասխանատուներին։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Խորեն Պալյանի հոգեզավակ Վարդուհի Սուքիասյանը, գրքի գրեթե ողջ տպաքանակը փտում է Կողբացի 42 հասցեում գտնվող տան պատշգամբում։ Նրա խոսքերով՝ գրքի հեղինակը Խորեն Պալյանն է, ով տեսնելով, որ գրախանութներում այն չի վաճառվում՝ գնել է բոլոր օրինակները եւ բերել տուն։ Գիրքը տպագրվել էր 2000 օրինակով՝ պետական պատվերով։ «Մարդիկ չգիտեն, որ նման հրաշալի գիրք գոյություն ունի՝ նվիրված Լուսինեին։ Պահանջում ենք Պալյան/Բալյաններից մեզ հանձնել այդ գրքերը»,- ասում է Վարդուհի Սուքիասյանը ։ Իսկ ինչպես բոլորին հայտնի է, երջանկահիշատակ Լուսինե Զաքարյան եւ Խորեն Պալյան երախտավոր զույգի Եզնիկ Կողբացի 42 հասցեում գտնվող բնակարանն այս պահին գտվում է անմխիթար վիճակում։ Խորեն Պալյանի հոգեզավակ Վարդուհի Սուքիասյանի խոսքերով՝ Խորեն Պալյանի եղբոր տղան՝ Րաֆֆի Պալյանը, թեեւ ճանաչվել է տան ժառանգորդ, սակայն իրեն բարեխիղճ չի դրսեւորել, եւ բնակարանն արդեն 7 տարի է՝ ավերվել եւ ավերվում է։ Եւ ոչինչ չի արվում այն պահպանելու ուղղությամբ։ «Բնակարանի ժառանգորդ պետք է ճանաչվի պետությունը եւ այն պետք է դառնա թանգարան»,- եզրափակեց Վարդուհի Սուքիասյանը։ Պատրաստ ենք հրապարակել նաեւ Րաֆֆի Պալյանի կարծիքը։   Lusine zaqaryan   lusine zaqaryan xoren palyan