Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդապետը դեռ սպասում է (տեսանյութ)

Քաղաքականություն
e8fd60196a92e8278f08a017082faa8f

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ մինչ օրս էլ քննչական որեւէ գործողություն չի կատարվել։ «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արա Զաքարյանը։ Պաշտպանը երեկ է այցելել ազատամարտիկին եւ նրա տրամադրությունը բարձր է եղել։ «Տրամադրված է մարտական, կոտրված չէ եւ համոզված է, որ ի վերջո հաղթանակի է հասնելու»,- փոխանցեց պաշտպանը։ Պաշտպանը նախընտրեց իրենց մարտավարության մասին չխոսել՝ նշելով, որ դա գաղտնիք է։ Հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմի վետերանը կալանավորվել էր խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեղադրանքով։ Վոլոդյա Ավետիսյանն անազատության մեջ է սեպտեմբերի 20-ից։ ։ Սակայն Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա մարտական ընկերներն ու հարազատները համոզված են, որ գործը շինծու է եւ կապված է իր հասարակական գործունեության հետ, որը հետագայում դառնալու էր քաղաքական։ Գնդապետը առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնել էր իրենց սոցիալական խնդիրների մասին դեռ մայիս ամսից։