Մ. Բադեյանի վարքը կքննվի հունվարի 15-ից հետո
ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 15-ից հետո։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԲՀԿ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահան Բաբայանը։ «Դեռ օրը որոշված չէ, բայց հաստատ է, որ լինելու է հունվարի 15-ից հետո»,-ասաց պարոն Բաբայանը։ ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է քննի ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի վարքը։ Դրա համար նախորդ տարվա վերջին հանձնաժողով էին դիմել «Սինջար եզդիներ ազգային միավորումը» եւ «Եզդիների ազգային կոմիտեն»։ Հիշեցնենք, որ Մանվել Բադեյանը ԱԺ-ում լրագրողի՝ «արդյոք նորմա՞լ է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը ռուսերեն լեզվով է հեռարձակվում» հարցին պատասխանել էր. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանայի, բայց դուք իսկականից ըտե՞նց եք մտածում»: