Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հասարակություն

Այսօր ավարտվեց հոկտեմբերի 27-ի գործով տուժողների հարցաքննությունը: Դատավոր Ուզունյանը հրապարակեց ներկայացածների անունները եւ նրանց, ովքեր ինչ-որ ձեւով տեղեկացրել են իրենց բացակայության մասին:

Դատավորն կողմերին առաջարկեց հաջորդ դատական նիստին միջնորդություններ ներկայացնել մյուս տուժողների ներկայությունն ապահովելու համար: Այս փուլից հետո սկսվում է վկաների հարցաքննությունը:
Եթե այդ ընթացքում ներկայանան տուժողներ, ապա նրանք էլ մեկումեջ կհարցաքննվեն, տեղեկացրեց դատավորը:

Այստեղ միջամտեց Կարեն Հունանյանն եւ ասաց իր «հեղինակավոր» կարծիքը: Ըստ նրա, դատավարության ընթացքի համար ավելի արդյունավետ կլինի, եթե ավարտվի բոլոր տուժողների հարցաքննությունն ու նոր սկսվի վկաներինը: Նկատենք, որ ըստ դատակոչի ցուցակի, առաջինը դատարան պիտի ներկայանան Հունանյանների ծնողները:

Դատական նիստի վերջում հայտարարությամբ հանդես եկավ Նաիրի Հունանյանը: Նա մեկ առ մեկ ուսումնասիրել է տուժողների ցուցմունքները, «բռնել սխալները»:
Դատավորը նկատեց, որ այդ ամենի գնահատողը դատարանն է: