Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն ինչ պետք է սկսել երեխաներին ճիշտ կրթելուց» (տեսանյութ)

Նորություններ Հասարակություն
09ced324d56010bb9c4d9ea93dc6a7cf

2013 թվականին  Հայաստանում ու Հայաստանի սահմաններից դուրս պատմամշակութային հուշարձանների  նկատմամբ վանդալիզմի դեպքերը չեն դադարել: Ամբողջ տարվա ընթացքում «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը գրանցել է 60 դեպք Հայաստանում`18-ը դեռեւս քննության փուլում են։ Երկրի սահմաններից դուրս պատմամշակութային կոթողների ավելի դաժան վերացմանը հետեւում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Ու չնայած արձանագրում է, որ Հայաստանում էլ հուշարձանների պահպանությունը կատարյալ չէ, բայց համեմատել  չենք կարող. «Եթե մենք լավ չենք նայում, ապա սա մեր տգիտության, ազգային արժանապատվության դրսեւորումն է, բայց մեր հարեւան հանրապետությություններում դա պետական ծրագրով է արվում, այսինքն՝ որ հայկական է, դրա համար է  վերացվում»։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը համոզված է՝ երկրում իրավիճակ փոխելու համար ամեն ինչ պետք է սկսել երեխաներին ճիշտ կրթելուց։ Իսկ հետո ավելի ուշադիր ու  պարտաճանաչ պետք է լինեն նաեւ պետական մարմինները. «Եթե պետական մարմինները ավելի սրտին մոտ համարեին ամեն ինչ, գուցե ինչ-որ մի բան կարողանային անել։ Օրինակ Արտգործնախարարությունը կարող էր արծարծել, մատի փաթաթան սարքել օրինակ Ջուղայի մեր կորուստը»։